Հայաստանի Հանրապետության
Ֆինանսների նախարարություն
Հայտարարություններ
Հայտարարություններ

Տեղաբաշխվել են 5 մլրդ դրամ ծավալով պարտատոմսեր

Մարտի 10-ին տեղի է ունեցել 2018 թվականին ապրիլի 29-ին մարվող պետական միջնաժամկետ (AMGN36294183) պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդ:

Տեղաբաշխման ենթակա պարտատոմսերի ծավալը 4-5 մլրդ դրամ է, իսկ պահանջարկը՝ 14 մլրդ 336 մլն 400 հազար դրամ, որից մրցակցային` 12 մլրդ 685 մլն դրամ, իսկ ոչ մրցակցային` 1 մլրդ 651 մլն 400 հազար դրամ: Պարտատոմսերի տեղաբաշխման ծավալը կազմել է 5 մլրդ դրամ: Տեղաբաշխումից ստացված հասույթը կազմել է 4 723 881 975 դրամ: Տեղաբաշխման միջին կշռված եկամտաբերությունը 13.8786 տոկոս է, տեղաբաշխման սահմանային եկամտաբերությունը` 14.1900 տոկոս:
Աճուրդին մասնակցել են 7 գործակալ:

ՀՀ ֆինանսների նախարարության տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի բաժին

 

Վերջին թարմացում 10.03.2016