Հայաստանի Հանրապետության
Ֆինանսների նախարարություն
Հայտարարություններ
Հայտարարություններ

Տեղաբաշխվել են 3 մլրդ դրամ ծավալով պարտատոմսեր

Մարտի 15-ին տեղի է ունեցել 2020 թվականին ապրիլի 29-ին մարվող պետական միջնաժամկետ (AMGN60294208) պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդ:
Տեղաբաշխման ենթակա պարտատոմսերի ծավալը 2-3 մլրդ դրամ է, իսկ պահանջարկը՝ 13 մլրդ 920 մլն 400 հազար դրամ, որից մրցակցային` 12 մլրդ 463 մլն դրամ, իսկ ոչ մրցակցային` 1 մլրդ 457 մլն 400 հազար դրամ: Պարտատոմսերի տեղաբաշխման ծավալը կազմել է 3 մլրդ դրամ: Տեղաբաշխումից ստացված հասույթը կազմել է 2 674 381 744 դրամ: Տեղաբաշխման միջին կշռված եկամտաբերությունը 14.8582 տոկոս է, տեղաբաշխման սահմանային եկամտաբերությունը` 14.9800 տոկոս:
Աճուրդին մասնակցել են 7 գործակալ:

ՀՀ ֆինանսների նախարարության տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի բաժին

Վերջին թարմացում 15.03.2016