Հայաստանի Հանրապետության
Ֆինանսների նախարարություն
Հայտարարություններ
Հայտարարություններ

Տեղի է ունեցել պետական պարտատոմսերի հետգնման աճուրդ

Ապրիլի 28-ին տեղի է ունեցել պետական (գանձապետական) երկարաժամկետ արժեկտրոնային AMGB20172323 թողարկման պարտատոմսերի հետգնման աճուրդ:

Հետգնման ենթակա պարտատոմսերի ծավալը 2 000 000 000 դրամ է, հետգնման ներկայացված ծավալը՝ 5 832 383 000 դրամ, հետգնված ծավալը` 2 000 000 000 դրամ, որի դիմաց պետական բյուջեից վճարվել է 1 794 479 759 դրամ: Պարտատոմսերի հետգնման սահմանային եկամտաբերությունը 15.1100 տոկոս է:

Հետգնմանը մասնակցել է 4 գործակալ:

ՀՀ ֆինանսների նախարարության

լրատվական ծառայություն

Վերջին թարմացում 28.04.2016