Հայաստանի Հանրապետության
Ֆինանսների նախարարություն
Հայտարարություններ
Հայտարարություններ

Տեղաբաշխվել են 5 մլրդ դրամ ծավալով պարտատոմսեր

Ապրիլի 29-ին տեղի է ունեցել 2025 թվականին հոկտեմբերի 29-ին մարվող պետական երկարաժամկետ (AMGB1029A257) պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդ:

Տեղաբաշխման ենթակա պարտատոմսերի ծավալը 2-5 մլրդ դրամ է, իսկ պահանջարկը՝ 7 մլրդ 081 մլն 500 հազար դրամ, որից մրցակցային` 6 մլրդ 356 մլն 500 հազար դրամ, իսկ ոչ մրցակցային` 725 մլն դրամ: Պարտատոմսերի տեղաբաշխման ծավալը կազմել է 5 մլրդ դրամ: Տեղաբաշխումից ստացված հասույթը կազմել է 3 779 441 972 դրամ: Տեղաբաշխման միջին կշռված եկամտաբերությունը 16.1017 տոկոս է, տեղաբաշխման սահմանային եկամտաբերությունը` 16.4400 տոկոս:

Աճուրդին մասնակցել են 7 գործակալ:

 

ՀՀ ֆինանսների նախարարության տեղեկատվության

և հասարակայնության հետ կապերի բաժին

Վերջին թարմացում 02.05.2016