Հայաստանի Հանրապետության
Ֆինանսների նախարարություն
Հայտարարություններ
Հայտարարություններ

Տեղաբաշխվել են 6 մլրդ դրամ ծավալով պարտատոմսեր

Ապրիլի 29-ին տեղի է ունեցել 2019 թվականին ապրիլի 29-ին մարվող պետական միջնաժամկետ (AMGN36294191) պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդ:

Տեղաբաշխման ենթակա պարտատոմսերի ծավալը 4-6 մլրդ դրամ է, իսկ պահանջարկը՝ 12 մլրդ 957 մլն 200 հազար դրամ, որից մրցակցային` 11 մլրդ 671 մլն դրամ, իսկ ոչ մրցակցային` 1 մլրդ 286 մլն 200 հազար դրամ: Պարտատոմսերի տեղաբաշխման ծավալը կազմել է 6 մլրդ դրամ: Տեղաբաշխումից ստացված հասույթը կազմել է 5 299 838 856 դրամ: Տեղաբաշխման միջին կշռված եկամտաբերությունը 13.8877 տոկոս է, տեղաբաշխման սահմանային եկամտաբերությունը` 14.0900 տոկոս:

Աճուրդին մասնակցել են 7 գործակալ:

 

ՀՀ ֆինանսների նախարարության տեղեկատվության

և հասարակայնության հետ կապերի բաժին

Վերջին թարմացում 02.05.2016