Հայաստանի Հանրապետության
Ֆինանսների նախարարություն
Հայտարարություններ
Հայտարարություններ

Տեղաբաշխվել են 5 մլրդ դրամ ծավալով պարտատոմսեր

Մայիսի 12-ին տեղի է ունեցել 2025 թվականին հոկտեմբերի 29-ին մարվող պետական երկարաժամկետ (AMGB1029A257) պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդ:

Տեղաբաշխման ենթակա պարտատոմսերի ծավալը 3-5 մլրդ դրամ է, իսկ պահանջարկը՝ 9 մլրդ 108 մլն դրամ, որից մրցակցային` 8 մլրդ 303 մլն դրամ, իսկ ոչ մրցակցային` 805 մլն դրամ: Պարտատոմսերի տեղաբաշխման ծավալը կազմել է 5 մլրդ դրամ: Տեղաբաշխումից ստացված հասույթը կազմել է 3 767 423 862 դրամ: Տեղաբաշխման միջին կշռված եկամտաբերությունը 16.2718 տոկոս է, տեղաբաշխման սահմանային եկամտաբերությունը` 16.3877 տոկոս:

Աճուրդին մասնակցել են 7 գործակալ:

 

ՀՀ ֆինանսների նախարարության տեղեկատվության

և հասարակայնության հետ կապերի բաժին

Վերջին թարմացում 12.05.2016