Հայաստանի Հանրապետության
Ֆինանսների նախարարություն
Հայտարարություններ
Հայտարարություններ

Տեղի է ունեցել պետական պարտատոմսերի հետգնման աճուրդ

Մայիսի 12-ին տեղի է ունեցել պետական (գանձապետական) միջնաժամկետ արժեկտրոնային AMGN60294174 թողարկման պարտատոմսերի հետգնման աճուրդ:

Հետգնման ենթակա պարտատոմսերի ծավալը 1 000 000 000 դրամ է, հետգնման ներկայացված ծավալը՝ 982 500 000 դրամ, հետգնված ծավալը` 982 500 000 դրամ, որի դիմաց պետական բյուջեից վճարվել է 995 476 561 դրամ: Պարտատոմսերի հետգնման սահմանային եկամտաբերությունը  9.5200 տոկոս է:

Հետգնմանը մասնակցել է 4 գործակալ:

 

 

ՀՀ ֆինանսների նախարարության

լրատվական ծառայություն

Վերջին թարմացում 12.05.2016