Հայաստանի Հանրապետության
Ֆինանսների նախարարություն
Հայտարարություններ
Հայտարարություններ

Տեղի է ունեցել պետական պարտատոմսերի հետգնման աճուրդ

Մայիսի 17-ին տեղի է ունեցել պետական (գանձապետական) միջնաժամկետ արժեկտրոնային AMGN36294175թողարկման պարտատոմսերի հետգնման աճուրդ:

Հետգնման ենթակա պարտատոմսերի ծավալը 500 000 000 դրամ է, հետգնման ներկայացված ծավալը՝ 1 582 233 000 դրամ, հետգնված ծավալը` 500 000 000 դրամ, որի դիմաց պետական բյուջեից վճարվել է 493 225 706 դրամ: Պարտատոմսերի հետգնման սահմանային եկամտաբերությունը 9.9012 տոկոս է:

Հետգնմանը մասնակցել է 5 գործակալ:

 

 

ՀՀ ֆինանսների նախարարության

լրատվական ծառայություն

Վերջին թարմացում 17.05.2016