Հայաստանի Հանրապետության
Ֆինանսների նախարարություն
Հայտարարություններ
Հայտարարություններ

Տեղաբաշխվել են 6 մլրդ դրամ ծավալով պարտատոմսեր

Մայիսի 24-ին տեղի է ունեցել 2019 թվականին ապրիլի 29-ին մարվող պետական միջնաժամկետ (AMGN36294191) պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդ:

Տեղաբաշխման ենթակա պարտատոմսերի ծավալը 4-6 մլրդ դրամ է, իսկ պահանջարկը՝ 16 մլրդ 112 մլն դրամ, որից մրցակցային` 13 մլրդ 777 մլն դրամ, իսկ ոչ մրցակցային` 2 մլրդ 335 մլն դրամ: Պարտատոմսերի տեղաբաշխման ծավալը կազմել է 6 մլրդ դրամ: Տեղաբաշխումից ստացված հասույթը կազմել է 5 430 817 946 դրամ: Տեղաբաշխման միջին կշռված եկամտաբերությունը 13.2631 տոկոս է, տեղաբաշխման սահմանային եկամտաբերությունը` 13.3400 տոկոս:

Աճուրդին մասնակցել են 7 գործակալ:

 

ՀՀ ֆինանսների նախարարության տեղեկատվության

և հասարակայնության հետ կապերի բաժին

Վերջին թարմացում 24.05.2016