Հայաստանի Հանրապետության
Ֆինանսների նախարարություն
Հայտարարություններ
Հայտարարություններ

Տեղաբաշխվել են 500 մլն դրամ ծավալով պարտատոմսեր

Մայիսի 30-ին տեղի է ունեցել 26 շաբաթ մարման ժամկետով պետական (գանձապետական) կարճաժամկետ AMGT2628B168 թողարկման պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդ:

Տեղաբաշխման ենթակա պարտատոմսերի ծավալը 500 մլն դրամ է, իսկ պահանջարկը՝ 1 մլրդ 313 մլն դրամ, որից մրցակցային` 1 մլրդ 263 մլն դրամ, իսկ ոչ մրցակցային՝ 50 մլն: Պարտատոմսերի տեղաբաշխման ծավալը կազմել է 500 մլն դրամ: Տեղաբաշխումից ստացված հասույթը կազմել է 477 551 157 դրամ: Տեղաբաշխման միջին կշռված եկամտաբերությունը 9.2983 տոկոս է, տեղաբաշխման սահմանային եկամտաբերությունը` 9.3100 տոկոս:

Աճուրդին մասնակցել են 3 գործակալ և գանձապետական պահառուն:

 

ՀՀ ֆինանսների նախարարության տեղեկատվության

և հասարակայնության հետ կապերի բաժին

Վերջին թարմացում 30.05.2016