Հայաստանի Հանրապետության
Ֆինանսների նախարարություն
Հայտարարություններ
Հայտարարություններ

Տեղաբաշխվել են 12 մլրդ դրամ ծավալով պարտատոմսեր

Հունիսի 9-ին տեղի է ունեցել 2036 թվականին հոկտեմբերի 29-ին մարվող պետական երկարաժամկետ (AMGB2029A362) պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդ:

Տեղաբաշխման ենթակա պարտատոմսերի ծավալը 10-12 մլրդ դրամ է, իսկ պահանջարկը՝ 32 մլրդ 185 մլն 700 հազար դրամ, որից մրցակցային` 29 մլրդ 429 մլն 700 հազար դրամ, իսկ ոչ մրցակցային` 2 մլրդ 756 մլն դրամ: Պարտատոմսերի տեղաբաշխման ծավալը կազմել է 12 մլրդ դրամ: Տեղաբաշխումից ստացված հասույթը կազմել է 9 760 704 417 դրամ: Տեղաբաշխման միջին կշռված եկամտաբերությունը 16.4361 տոկոս է, տեղաբաշխման սահմանային եկամտաբերությունը` 16.6800 տոկոս:

Աճուրդին մասնակցել են 7 գործակալ:

 

ՀՀ ֆինանսների նախարարության տեղեկատվության

և հասարակայնության հետ կապերի բաժին

Վերջին թարմացում 09.06.2016