Հայաստանի Հանրապետության
Ֆինանսների նախարարություն
Հայտարարություններ
Հայտարարություններ

Տեղաբաշխվել են 1 մլրդ 500 մլն դրամ ծավալով պարտատոմսեր

Հունիսի 13-ին տեղի է ունեցել 39 շաբաթ մարման ժամկետով պետական (գանձապետական) կարճաժամկետ AMGT39133176 թողարկման պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդ:

  Տեղաբաշխման ենթակա պարտատոմսերի ծավալը 1 մլրդ 500 մլն դրամ է, իսկ պահանջարկը՝ 2 մլրդ 611 մլն դրամ, որից մրցակցային` 2 մլրդ 414 մլն դրամ, իսկ ոչ մրցակցային՝ 197 մլն: Պարտատոմսերի տեղաբաշխման ծավալը կազմել է 1 մլրդ 500 մլն դրամ: Տեղաբաշխումից ստացված հասույթը կազմել է 1 397 812 959 դրամ: Տեղաբաշխման միջին կշռված եկամտաբերությունը 9.6402 տոկոս է, տեղաբաշխման սահմանային եկամտաբերությունը` 9.7937 տոկոս:

Աճուրդին մասնակցելեն 5 գործակալ և գանձապետական պահառուն:

 

ՀՀ ֆինանսների նախարարության տեղեկատվության

և հասարակայնության հետ կապերի բաժին

Վերջին թարմացում 13.06.2016