Հայաստանի Հանրապետության
Ֆինանսների նախարարություն
Հայտարարություններ
Հայտարարություններ

Տեղի է ունեցել պետական պարտատոմսերի հետգնման աճուրդ

Հուլիսի 12-ին տեղի է ունեցել պետական (գանձապետական) երկարաժամկետ արժեկտրոնային AMGB07172189 թողարկման պարտատոմսերի հետգնման աճուրդ:

Հետգնման ենթակա պարտատոմսերի ծավալը 1 000 000 000 դրամ է, հետգնման ներկայացված ծավալը՝ 365 000 000 դրամ, հետգնված ծավալը` 365 000 000 դրամ, որի դիմաց պետական բյուջեից վճարվել է 395 600 200 դրամ: Պարտատոմսերի հետգնման սահմանային եկամտաբերությունը 9.2200 տոկոս է:

Հետգնմանը մասնակցել է 3 գործակալ:

 

 

ՀՀ ֆինանսների նախարարության

լրատվական ծառայություն

Վերջին թարմացում 12.07.2016