Հայաստանի Հանրապետության
Ֆինանսների նախարարություն
Հայտարարություններ
Հայտարարություններ

Տեղաբաշխվել են 4 մլրդ դրամ ծավալով պարտատոմսեր

Հուլիսի 19-ին տեղի է ունեցել 2019 թվականին ապրիլի 29-ին մարվող պետական միջնաժամկետ (AMGN36294191) պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդ:

Տեղաբաշխման ենթակա պարտատոմսերի ծավալը 3-4 մլրդ դրամ է, իսկ պահանջարկը՝ 20 մլրդ 057 մլն դրամ, որից մրցակցային` 17 մլրդ 421 մլն դրամ, իսկ ոչ մրցակցային` 2 մլրդ 636 մլն դրամ: Պարտատոմսերի տեղաբաշխման ծավալը կազմել է 4 մլրդ դրամ: Տեղաբաշխումից ստացված հասույթը կազմել է 3 889 843 104 դրամ: Տեղաբաշխման միջին կշռված եկամտաբերությունը 11.0161 տոկոս է, տեղաբաշխման սահմանային եկամտաբերությունը` 11.1000 տոկոս:

Աճուրդին մասնակցել են 7 գործակալ:

 

ՀՀ ֆինանսների նախարարության տեղեկատվության

և հասարակայնության հետ կապերի բաժին

Վերջին թարմացում 19.07.2016