Հայաստանի Հանրապետության
Ֆինանսների նախարարություն
Հայտարարություններ
Հայտարարություններ

Տեղաբաշխվել են 1 մլրդ դրամ ծավալով պարտատոմսեր

Հուլիսի 25-ին տեղի է ունեցել 26 շաբաթ մարման ժամկետով պետական (գանձապետական) կարճաժամկետ AMGT26231173 թողարկման պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդ:

Տեղաբաշխման ենթակա պարտատոմսերի ծավալը 1 մլրդ դրամ է, իսկ պահանջարկը՝ 3 մլրդ 802մլն 400 հազար դրամ, որից մրցակցային` 3 մլրդ 452 մլն 400 հազար դրամ, իսկ ոչ մրցակցային՝ 350 մլն: Պարտատոմսերի տեղաբաշխման ծավալը կազմել է 1 մլրդ դրամ: Տեղաբաշխումից ստացված հասույթը կազմել է 961 066 498 դրամ: Տեղաբաշխման միջին կշռված եկամտաբերությունը 8.0131 տոկոս է, տեղաբաշխման սահմանային եկամտաբերությունը` 8.2000 տոկոս:

Աճուրդին մասնակցել են 5 գործակալ և գանձապետական պահառուն:

 

ՀՀ ֆինանսների նախարարության տեղեկատվության

և հասարակայնության հետ կապերի բաժին

 

Վերջին թարմացում 25.07.2016