Հայաստանի Հանրապետության
Ֆինանսների նախարարություն
Հայտարարություններ
Հայտարարություններ

Տեղաբաշխվել են 3 մլրդ դրամ ծավալով պարտատոմսեր

Հուլիսի 29-ին տեղի է ունեցել  9 շաբաթ մարման ժամկետով պետական (գանձապետական) կարճաժամկետ AMGT09309160 թողարկման պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդ:

Տեղաբաշխման ենթակա պարտատոմսերի ծավալը 3 մլրդ դրամ է, իսկ պահանջարկը՝ 5 մլրդ 154 մլն դրամ, որից մրցակցային` 5 մլրդ 104 մլն դրամ, իսկ ոչ մրցակցային՝ 50 մլն: Պարտատոմսերի տեղաբաշխման ծավալը կազմել է 3 մլրդ դրամ: Տեղաբաշխումից ստացված հասույթը կազմել է 2 959 993 792 դրամ: Տեղաբաշխման միջին կշռված եկամտաբերությունը 7.7232 տոկոս է, տեղաբաշխման սահմանային եկամտաբերությունը` 7.8400 տոկոս:

Աճուրդին մասնակցել են 4 գործակալ և գանձապետական պահառուն:

 

ՀՀ ֆինանսների նախարարության տեղեկատվության

և հասարակայնության հետ կապերի բաժին

 

Վերջին թարմացում 29.07.2016