Հայաստանի Հանրապետության
Ֆինանսների նախարարություն
Հայտարարություններ
Հայտարարություններ

Տեղաբաշխվել են 1 մլրդ 253 մլն դրամ ծավալով պարտատոմսեր

Օգոստոսի 15-ին տեղի է ունեցել 26 շաբաթ մարման ժամկետով պետական (գանձապետական) կարճաժամկետ AMGT26132176 թողարկման պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդ:

Տեղաբաշխման ենթակա պարտատոմսերի ծավալը 1 մլրդ 500 մլն դրամ է, իսկ պահանջարկը՝ 1 մլրդ 253 մլն դրամ, որից մրցակցային` 1 մլրդ 253 մլն դրամ: Պարտատոմսերի տեղաբաշխման ծավալը կազմել է 1 մլրդ 253 մլն դրամ: Տեղաբաշխումից ստացված հասույթը կազմել է 1 204 689 461 դրամ: Տեղաբաշխման միջին կշռված եկամտաբերությունը 7.9323 տոկոս է, տեղաբաշխման սահմանային եկամտաբերությունը` 8.1000 տոկոս:

Աճուրդին մասնակցել է 4 գործակալ:

 

ՀՀ ֆինանսների նախարարության տեղեկատվության

և հասարակայնության հետ կապերի բաժին

Վերջին թարմացում 15.08.2016