Հայաստանի Հանրապետության
Ֆինանսների նախարարություն
Հայտարարություններ
Հայտարարություններ

Տեղաբաշխվել են 4 մլրդ 847 մլն 500 հազար դրամ ծավալով պարտատոմսեր

Օգոստոսի 16-ին տեղի է ունեցել 2019 թվականին ապրիլի 29-ին մարվող պետական միջնաժամկետ (AMGN36294194) պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդ:

Տեղաբաշխման ենթակա պարտատոմսերի ծավալը 4-6 մլրդ դրամ է, իսկ պահանջարկը՝ 5 մլրդ 107 մլն 500 հազ դրամ, որից մրցակցային` 4 մլրդ 434 մլն 500 հազ դրամ, իսկ ոչ մրցակցային` 673 մլն դրամ: Պարտատոմսերի տեղաբաշխման ծավալը կազմել է 4 մլրդ 847 մլն 500 հազ դրամ: Տեղաբաշխումից ստացված հասույթը կազմել է 4 840 368 153 դրամ: Տեղաբաշխման միջին կշռված եկամտաբերությունը 10.2105 տոկոս է, տեղաբաշխման սահմանային եկամտաբերությունը` 10.8000 տոկոս:

Աճուրդին մասնակցել են 7 գործակալ:

 

ՀՀ ֆինանսների նախարարության տեղեկատվության

և հասարակայնության հետ կապերի բաժին

 

Վերջին թարմացում 16.08.2016