Հայաստանի Հանրապետության
Ֆինանսների նախարարություն
Հայտարարություններ
Հայտարարություններ

Տեղի է ունեցել պետական պարտատոմսերի հետգնման աճուրդ

Օգոստոսի 16-ին տեղի է ունեցել պետական (գանձապետական) միջնաժամկետ արժեկտրոնային AMGN60294185թողարկման պարտատոմսերի հետգնման աճուրդ:

Հետգնման ենթակա պարտատոմսերի ծավալը 750 000 000 դրամ է, հետգնման ներկայացված ծավալը՝ 368 599 000 դրամ, հետգնված ծավալը` 213 509 000 դրամ, որի դիմաց պետական բյուջեից վճարվել է 225 371 109 դրամ: Պարտատոմսերի հետգնման սահմանային եկամտաբերությունը 8.1300 տոկոս է:

Հետգնմանը մասնակցել է 4 գործակալ:

 

 

ՀՀ ֆինանսների նախարարության

լրատվական ծառայություն

Վերջին թարմացում 16.08.2016