Հայաստանի Հանրապետության
Ֆինանսների նախարարություն
Հայտարարություններ
Հայտարարություններ

Տեղաբաշխվել են 4 մլրդ դրամ ծավալով պարտատոմսեր

Օգոստոսի 19-ին տեղի է ունեցել 9 շաբաթ մարման ժամկետով պետական (գանձապետական) կարճաժամկետ AMGT0921A160 թողարկման պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդ:

Տեղաբաշխման ենթակա պարտատոմսերի ծավալը 3 մլրդ դրամ է, իսկ պահանջարկը՝ 8 մլրդ 820 մլն դրամ, որից մրցակցային` 8 մլրդ 250 մլն դրամ, իսկ ոչ մրցակցային՝ 570 մլն: Պարտատոմսերի տեղաբաշխման ծավալը կազմել է 3 մլրդ դրամ: Տեղաբաշխումից ստացված հասույթը կազմել է 2 961 102 746դրամ: Տեղաբաշխման միջին կշռված եկամտաբերությունը 7.5063 տոկոս է, տեղաբաշխման սահմանային եկամտաբերությունը` 7.5800 տոկոս:

Աճուրդին մասնակցել են 5 գործակալ:

Վերջին թարմացում 19.08.2016