Հայաստանի Հանրապետության
Ֆինանսների նախարարություն
Հայտարարություններ
Հայտարարություններ

Տեղաբաշխվել են 3 մլրդ դրամ ծավալով պարտատոմսեր

Նոյեմբերի 18-ին տեղի է ունեցել 26 շաբաթ մարման ժամկետով պետական (գանձապետական) կարճաժամկետ AMGT26195173 թողարկման պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդ:
Տեղաբաշխման ենթակա պարտատոմսերի ծավալը 3 մլրդ դրամ է, իսկ պահանջարկը՝ 9 մլրդ 150 մլն դրամ, որից մրցակցային` 8 մլրդ 700 մլն դրամ և ոչ մրցակցային՝ 450 մլն դրամ: Պարտատոմսերի տեղաբաշխման ծավալը կազմել է 3 մլրդ դրամ: Տեղաբաշխումից ստացված հասույթը կազմել է 2 904 157 077 դրամ: Տեղաբաշխման միջին կշռված եկամտաբերությունը 6.5276 տոկոս է, տեղաբաշխման սահմանային եկամտաբերությունը` 6.6860 տոկոս:
Աճուրդին մասնակցել են 6 գործակալ:
 
Վերջին թարմացում 18.11.2016