Հայաստանի Հանրապետության
Ֆինանսների նախարարություն
Հայտարարություններ
Հայտարարություններ

Տեղաբաշխվել են 4 մլրդ դրամ ծավալով պարտատոմսեր


Նոյեմբերի 18-ին տեղի է ունեցել 6 շաբաթ մարման ժամկետով պետական (գանձապետական) կարճաժամկետ AMGT0630C163 թողարկման պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդ:
Տեղաբաշխման ենթակա պարտատոմսերի ծավալը 4 մլրդ դրամ է, իսկ պահանջարկը՝ 10 մլրդ 795 մլն 700 հազար դրամ, որից մրցակցային` 10 մլրդ 795 մլն 700 հազար դրամ: Պարտատոմսերի տեղաբաշխման ծավալը կազմել է 4 մլրդ դրամ: Տեղաբաշխումից ստացված հասույթը կազմել է 3 972 440 501 դրամ: Տեղաբաշխման միջին կշռված եկամտաբերությունը 5.9466 տոկոս է, տեղաբաշխման սահմանային եկամտաբերությունը` 5.9900 տոկոս:
Աճուրդին մասնակցել են 6 գործակալ:
 
Վերջին թարմացում 18.11.2016