Հայաստանի Հանրապետության
Ֆինանսների նախարարություն
Հայտարարություններ
Հայտարարություններ

Տեղաբաշխվել են 500 մլն դրամ ծավալով պարտատոմսեր

Նոյեմբերի 21-ին տեղի է ունեցել 26 շաբաթ մարման ժամկետով պետական (գանձապետական) կարճաժամկետ AMGT26225178 թողարկման պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդ:
Տեղաբաշխման ենթակա պարտատոմսերի ծավալը 500 մլն դրամ է, իսկ պահանջարկը՝ 1 մլրդ 500 մլն դրամ, որից մրցակցային` 1 մլրդ 500 մլն դրամ: Պարտատոմսերի տեղաբաշխման ծավալը կազմել է 500 մլն դրամ: Տեղաբաշխումից ստացված հասույթը կազմել է 484 115 888 դրամ: Տեղաբաշխման միջին կշռված եկամտաբերությունը 6.4900 տոկոս է, տեղաբաշխման սահմանային եկամտաբերությունը` 6.4900 տոկոս:
Աճուրդին մասնակցել են 3 գործակալ:
Վերջին թարմացում 21.11.2016