Հայաստանի Հանրապետության
Ֆինանսների նախարարություն
Հայտարարություններ
Հայտարարություններ

Տեղաբաշխվել են 3 մլրդ դրամ ծավալով պարտատոմսեր


Նոյեմբերի 22-ին տեղի է ունեցել 13 շաբաթ մարման ժամկետով պետական (գանձապետական) կարճաժամկետ AMGT13212171 թողարկման պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդ:
Տեղաբաշխման ենթակա պարտատոմսերի ծավալը 3 մլրդ դրամ է, իսկ պահանջարկը՝ 12 մլրդ 700 մլն դրամ, որից մրցակցային` 12 մլրդ 200 մլն դրամ, իսկ ոչ մրցակցային՝ 500 մլն դրամ: Պարտատոմսերի տեղաբաշխման ծավալը կազմել է 3 մլրդ դրամ: Տեղաբաշխումից ստացված հասույթը կազմել է 2 953 467 728 դրամ: Տեղաբաշխման միջին կշռված եկամտաբերությունը 6.2328 տոկոս է, տեղաբաշխման սահմանային եկամտաբերությունը` 6.2400 տոկոս:
Աճուրդին մասնակցել են 5 գործակալ:
 
Վերջին թարմացում 22.11.2016