Հայաստանի Հանրապետության
Ֆինանսների նախարարություն
Հայտարարություններ
Հայտարարություններ

Տեղաբաշխվել են 4 մլրդ դրամ ծավալով պարտատոմսեր

Նոյեմբերի 25-ին տեղի է ունեցել 05 շաբաթ մարման ժամկետով պետական (գանձապետական) կարճաժամկետ AMGT0530C165 թողարկման պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդ:
Տեղաբաշխման ենթակա պարտատոմսերի ծավալը 4 մլրդ դրամ է, իսկ պահանջարկը՝ 10 մլրդ 700 մլն դրամ, որից մրցակցային` 9 մլրդ 450 մլն դրամ, իսկ ոչ մրցակցային՝ 1 մլրդ 250 մլն դրամ: Պարտատոմսերի տեղաբաշխման ծավալը կազմել է 4 մլրդ դրամ: Տեղաբաշխումից ստացված հասույթը կազմել է 3 977 763 199 դրամ: Տեղաբաշխման միջին կշռված եկամտաբերությունը 5.7500 տոկոս է, տեղաբաշխման սահմանային եկամտաբերությունը` 5.7500 տոկոս:
Աճուրդին մասնակցել են 4 գործակալ:
 
Վերջին թարմացում 25.11.2016