Հայաստանի Հանրապետության
Ֆինանսների նախարարություն
Հայտարարություններ
Հայտարարություններ

Տեղաբաշխվել են 3 մլրդ դրամ ծավալով պարտատոմսեր

Նոյեմբերի 25-ին տեղի է ունեցել 26 շաբաթ մարման ժամկետով պետական (գանձապետական) կարճաժամկետ AMGT26265174 թողարկման պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդ:
Տեղաբաշխման ենթակա պարտատոմսերի ծավալը 3 մլրդ դրամ է, իսկ պահանջարկը՝ 9 մլրդ դրամ, որից մրցակցային` 8 մլրդ 500 մլն դրամ, իսկ ոչ մրցակցային՝ 500 մլն դրամ: Պարտատոմսերի տեղաբաշխման ծավալը կազմել է 3 մլրդ դրամ: Տեղաբաշխումից ստացված հասույթը կազմել է 2 904 987 075 դրամ: Տեղաբաշխման միջին կշռված եկամտաբերությունը 6.4695 տոկոս է, տեղաբաշխման սահմանային եկամտաբերությունը` 6.4700 տոկոս:
Աճուրդին մասնակցել են 4 գործակալ:
 
Վերջին թարմացում 25.11.2016