Հայաստանի Հանրապետության
Ֆինանսների նախարարություն
Հայտարարություններ
Հայտարարություններ

Տեղաբաշխվել են 500 մլն դրամ ծավալով պարտատոմսեր


Նոյեմբերի 28-ին տեղի է ունեցել 13 շաբաթ մարման ժամկետով պետական (գանձապետական) կարճաժամկետ AMGT13272175 թողարկման պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդ:
Տեղաբաշխման ենթակա պարտատոմսերի ծավալը 500 մլն դրամ է, իսկ պահանջարկը՝ 1 մլրդ 480 մլն դրամ, որից մրցակցային` 1 մլրդ 400 մլն դրամ, իսկ ոչ մրցակցային՝ 80 մլն դրամ: Պարտատոմսերի տեղաբաշխման ծավալը կազմել է 500 մլն դրամ: Տեղաբաշխումից ստացված հասույթը կազմել է 492 378 641 դրամ: Տեղաբաշխման միջին կշռված եկամտաբերությունը 6.1234 տոկոս է, տեղաբաշխման սահմանային եկամտաբերությունը` 6.1620 տոկոս:
Աճուրդին մասնակցել են 3 գործակալ:
Վերջին թարմացում 28.11.2016