Հայաստանի Հանրապետության
Ֆինանսների նախարարություն
Հայտարարություններ
Հայտարարություններ

Տեղաբաշխվել են 3 մլրդ դրամ ծավալով պարտատոմսեր

Նոյեմբերի 29-ին տեղի է ունեցել 13 շաբաթ մարման ժամկետով պետական (գանձապետական) կարճաժամկետ AMGT13282174 թողարկման պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդ:
Տեղաբաշխման ենթակա պարտատոմսերի ծավալը 3 մլրդ դրամ է, իսկ պահանջարկը՝ 9 մլրդ 200 մլն դրամ, որից մրցակցային` 8 մլրդ 700 մլն դրամ, իսկ ոչ մրցակցային՝ 500 մլն դրամ: Պարտատոմսերի տեղաբաշխման ծավալը կազմել է 3 մլրդ դրամ: Տեղաբաշխումից ստացված հասույթը կազմել է 2 955 326 950 դրամ: Տեղաբաշխման միջին կշռված եկամտաբերությունը 5.9800 տոկոս է, տեղաբաշխման սահմանային եկամտաբերությունը` 5.9800 տոկոս:
Աճուրդին մասնակցել են 4 գործակալ:
Վերջին թարմացում 29.11.2016