Հայաստանի Հանրապետության
Ֆինանսների նախարարություն
Հայտարարություններ
Հայտարարություններ

Տեղաբաշխվել են 3 մլրդ դրամ ծավալով պարտատոմսեր

Դեկտեմբերի 2-ին տեղի է ունեցել 26 շաբաթ մարման ժամկետով պետական (գանձապետական) կարճաժամկետ AMGT26026170 թողարկման պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդ:
Տեղաբաշխման ենթակա պարտատոմսերի ծավալը 3 մլրդ դրամ է, իսկ պահանջարկը՝ 7 մլրդ դրամ, որից մրցակցային` 7 մլրդ դրամ: Պարտատոմսերի տեղաբաշխման ծավալը կազմել է 3 մլրդ դրամ: Տեղաբաշխումից ստացված հասույթը կազմել է 2 904 485 201 դրամ: Տեղաբաշխման միջին կշռված եկամտաբերությունը 6.5048 տոկոս է, տեղաբաշխման սահմանային եկամտաբերությունը` 6.6300 տոկոս:
Աճուրդին մասնակցել են 3 գործակալ:
 
Վերջին թարմացում 02.12.2016