Հայաստանի Հանրապետության
Ֆինանսների նախարարություն
Հայտարարություններ
Հայտարարություններ

Տեղաբաշխվել են 500 մլն դրամ ծավալով պարտատոմսեր

Դեկտեմբերի 05-ին տեղի է ունեցել 52 շաբաթ մարման ժամկետով պետական (գանձապետական) կարճաժամկետ AMGT5204C170 թողարկման պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդ:
Տեղաբաշխման ենթակա պարտատոմսերի ծավալը 500 մլն դրամ է, իսկ պահանջարկը՝ 650 մլն դրամ, որից մրցակցային` 650 մլն դրամ: Պարտատոմսերի տեղաբաշխման ծավալը կազմել է 500 մլն դրամ: Տեղաբաշխումից ստացված հասույթը կազմել է 463 758 570 դրամ: Տեղաբաշխման միջին կշռված եկամտաբերությունը 7.7288 տոկոս է, տեղաբաշխման սահմանային եկամտաբերությունը` 7.8800 տոկոս:
Աճուրդին մասնակցել են 2 գործակալ:
 
Վերջին թարմացում 05.12.2016