Հայաստանի Հանրապետության
Ֆինանսների նախարարություն
Հայտարարություններ
Հայտարարություններ

Տեղաբաշխվել են 3 մլրդ դրամ ծավալով պարտատոմսեր

Դեկտեմբերի 6-ին տեղի է ունեցել 13 շաբաթ մարման ժամկետով պետական (գանձապետական) կարճաժամկետ AMGT13073177 թողարկման պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդ:
Տեղաբաշխման ենթակա պարտատոմսերի ծավալը 3 մլրդ դրամ է, իսկ պահանջարկը՝ 5 մլրդ 600 մլն դրամ, որից մրցակցային` 5 մլրդ 600 մլն դրամ: Պարտատոմսերի տեղաբաշխման ծավալը կազմել է 3 մլրդ դրամ: Տեղաբաշխումից ստացված հասույթը կազմել է 2 951 741 170 դրամ: Տեղաբաշխման միջին կշռված եկամտաբերությունը 6.4678 տոկոս է, տեղաբաշխման սահմանային եկամտաբերությունը` 6.4800 տոկոս:
Աճուրդին մասնակցել են 4 գործակալ:
 
Վերջին թարմացում 06.12.2016