Հայաստանի Հանրապետության
Ֆինանսների նախարարություն
Հայտարարություններ
Հայտարարություններ

Տեղաբաշխվել են 3 մլրդ դրամ ծավալով պարտատոմսեր

Դեկտեմբերի 16-ին տեղի է ունեցել 26 շաբաթ մարման ժամկետով պետական (գանձապետական) կարճաժամկետ AMGT26166174 թողարկման պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդ:

Տեղաբաշխման ենթակա պարտատոմսերի ծավալը 3 մլրդ դրամ է, իսկ պահանջարկը՝ 3 մլրդ 256 մլն դրամ, որից մրցակցային` 3 մլրդ 226 մլն դրամ, իսկ ոչ մրցակցային՝ 30 մլն դրամ: Պարտատոմսերի տեղաբաշխման ծավալը կազմել է 3 մլրդ դրամ: Տեղաբաշխումից ստացված հասույթը կազմել է 2 898 338 967դրամ: Տեղաբաշխման միջին կշռված եկամտաբերությունը 6.9380 տոկոս է, տեղաբաշխման սահմանային եկամտաբերությունը` 7.0400 տոկոս:

Աճուրդին մասնակցել են 4 գործակալ:

Վերջին թարմացում 16.12.2016