Հայաստանի Հանրապետության
Ֆինանսների նախարարություն
Հայտարարություններ
Հայտարարություններ

Տեղաբաշխվել են 2 մլրդ դրամ ծավալով պարտատոմսեր

Դեկտեմբերի 20-ին տեղի է ունեցել 2021 թվականի ապրիլի 29-ին մարվող պետական միջնաժամկետ (AMGN60294219) պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդ:

Տեղաբաշխման ենթակա պարտատոմսերի ծավալը 2 մլրդ դրամ է, իսկ պահանջարկը՝ 7 մլրդ 282 մլն դրամ, որից մրցակցային` 7 մլրդ 70 մլն դրամ, իսկ ոչ մրցակցային` 212 մլն դրամ: Պարտատոմսերի տեղաբաշխման ծավալը կազմել է 2 մլրդ դրամ: Տեղաբաշխումից ստացված հասույթը կազմել է 2 011 525 496 դրամ: Տեղաբաշխման միջին կշռված եկամտաբերությունը 10.2400 տոկոս է, տեղաբաշխման սահմանային եկամտաբերությունը` 10.2400 տոկոս:

Աճուրդին մասնակցել է 7 գործակալ:

Վերջին թարմացում 20.12.2016