Հայաստանի Հանրապետության
Ֆինանսների նախարարություն
Հայտարարություններ
Հայտարարություններ

Տեղաբաշխվել են 4 մլրդ դրամ ծավալով պարտատոմսեր

 Դեկտեմբերի 23-ին տեղի է ունեցել 2021 թվականի ապրիլի 29-ին մարվող պետական միջնաժամկետ (AMGN60294219) պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդ:

Տեղաբաշխման ենթակա պարտատոմսերի ծավալը 4 մլրդ դրամ է, իսկ պահանջարկը՝ 7 մլրդ 630 մլն դրամ, որից մրցակցային` 7 մլրդ 230 մլն դրամ, իսկ ոչ մրցակցային` 400 մլն դրամ: Պարտատոմսերի տեղաբաշխման ծավալը կազմել է 4 մլրդ դրամ: Տեղաբաշխումից ստացված հասույթը կազմել է 4 024 209 592 դրամ: Տեղաբաշխման միջին կշռված եկամտաբերությունը 10.3400 տոկոս է, տեղաբաշխման սահմանային եկամտաբերությունը` 10.2557 տոկոս:
Աճուրդին մասնակցել են 7 գործակալ:
Վերջին թարմացում 23.12.2016