Հայաստանի Հանրապետության
Ֆինանսների նախարարություն
Հայտարարություններ
Հայտարարություններ

Տեղաբաշխվել են 3 մլրդ դրամ ծավալով պարտատոմսեր

 Դեկտեմբերի 23-ին տեղի է ունեցել 26 շաբաթ մարման ժամկետով պետական (գանձապետական) կարճաժամկետ AMGT26236175 թողարկման պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդ:

Տեղաբաշխման ենթակա պարտատոմսերի ծավալը 3 մլրդ դրամ է, իսկ պահանջարկը՝ 3 մլրդ 760 մլն դրամ, որից մրցակցային` 3 մլրդ 695 մլն դրամ, իսկ ոչ մրցակցային՝ 65 մլն դրամ: Պարտատոմսերի տեղաբաշխման ծավալը կազմել է 3 մլրդ դրամ: Տեղաբաշխումից ստացված հասույթը կազմել է 2 893 845 557 դրամ: Տեղաբաշխման միջին կշռված եկամտաբերությունը 7.2559 տոկոս է, տեղաբաշխման սահմանային եկամտաբերությունը` 7.4800 տոկոս:
Աճուրդին մասնակցել են 4 գործակալ:
Վերջին թարմացում 23.12.2016