Հայաստանի Հանրապետության
Ֆինանսների նախարարություն
Հայտարարություններ
Հայտարարություններ

Տեղաբաշխվել են 4 մլրդ դրամ ծավալով պարտատոմսեր

Դեկտեմբերի 23-ին տեղի է ունեցել 3 տարի մարման ժամկետով պետական (գանձապետական) միջնաժամկետ AMGN36294194 թողարկման պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդ:
Տեղաբաշխման ենթակա պարտատոմսերի ծավալը 4 մլրդ դրամ է, իսկ պահանջարկը՝ 10 մլրդ 590 մլն դրամ, որից մրցակցային` 9 մլրդ 955 մլն դրամ և ոչ մրցակցային՝ 635 մլն դրամ: Պարտատոմսերի տեղաբաշխման ծավալը կազմել է 4 մլրդ դրամ: Տեղաբաշխումից ստացված հասույթը կազմել է 3 981 275 595 դրամ: Տեղաբաշխման միջին կշռված եկամտաբերությունը 9.8798 տոկոս է, տեղաբաշխման սահմանային եկամտաբերությունը` 10.2500 տոկոս:
Աճուրդին մասնակցել են 7 գործակալ:
Վերջին թարմացում 23.12.2016