Հայաստանի Հանրապետության
Ֆինանսների նախարարություն
Հայտարարություններ
Հայտարարություններ

Տեղաբաշխվել են 3 մլրդ 200 մլն դրամ ծավալով պարտատոմսեր

 Դեկտեմբերի 26-ին տեղի է ունեցել 13 շաբաթ մարման ժամկետով պետական (գանձապետական) կարճաժամկետ AMGT13273173 թողարկման պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդ:

Տեղաբաշխման ենթակա պարտատոմսերի ծավալը 4 մլրդ դրամ է, իսկ պահանջարկը՝ 3 մլրդ 200 մլն դրամ: Պարտատոմսերի տեղաբաշխման ծավալը կազմել է 3 մլրդ 200 մլն դրամ: Տեղաբաշխումից ստացված հասույթը կազմել է 3 142 241 339 դրամ: Տեղաբաշխման միջին կշռված եկամտաբերությունը 7.2717 տոկոս է, տեղաբաշխման սահմանային եկամտաբերությունը` 7.4800 տոկոս:
Աճուրդին մասնակցել են 3 գործակալ:

 

Վերջին թարմացում 26.12.2016