Հայաստանի Հանրապետության
Ֆինանսների նախարարություն
Հայտարարություններ
Հայտարարություններ

Տեղաբաշխվել են 3 մլրդ դրամ ծավալով պարտատոմսեր

Հունվարի 10-ին տեղի է ունեցել 2021 թվականի ապրիլի 29-ին մարվող պետական միջնաժամկետ (AMGN60294219) պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդ:
Տեղաբաշխման ենթակա պարտատոմսերի ծավալը 3 մլրդ դրամ է, իսկ պահանջարկը՝ 6 մլրդ 613 մլն դրամ, որից մրցակցային` 6 մլրդ 253 մլն դրամ, իսկ ոչ մրցակցային` 360 մլն դրամ: Պարտատոմսերի տեղաբաշխման ծավալը կազմել է 3 մլրդ դրամ: Տեղաբաշխումից ստացված հասույթը կազմել է 3 025 600 908 դրամ: Տեղաբաշխման միջին կշռված եկամտաբերությունը 10.3297 տոկոս է, տեղաբաշխման սահմանային եկամտաբերությունը` 10.4130 տոկոս:
Աճուրդին մասնակցել են 7 գործակալ:

Վերջին թարմացում 10.01.2017