Հայաստանի Հանրապետության
Ֆինանսների նախարարություն
Հայտարարություններ
Հայտարարություններ

Տեղաբաշխվել են 1 մլրդ 500 մլն դրամ ծավալով պարտատոմսեր


Հունվարի 16-ին տեղի է ունեցել 52 շաբաթ մարման ժամկետով պետական (գանձապետական) կարճաժամկետ AMGT52151181 թողարկման պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդ:
Տեղաբաշխման ենթակա պարտատոմսերի ծավալը 1 մլրդ 500 մլն դրամ է, իսկ պահանջարկը՝ 3 մլրդ 116 մլն դրամ, որից մրցակցային` 2 մլրդ 906 մլն դրամ, իսկ ոչ մրցակցային՝ 210 մլն դրամ: Պարտատոմսերի տեղաբաշխման ծավալը կազմել է 1 մլրդ 500 մլն դրամ: Տեղաբաշխումից ստացված հասույթը կազմել է 1 390 850 076 դրամ: Տեղաբաշխման միջին կշռված եկամտաբերությունը 7.7615 տոկոս է, տեղաբաշխման սահմանային եկամտաբերությունը` 7.8437 տոկոս:
Աճուրդին մասնակցել են 6 գործակալ և գանձապետական պահառուն: