Հայաստանի Հանրապետության
Ֆինանսների նախարարություն
Հայտարարություններ
Հայտարարություններ

Տեղաբաշխվել են 3 մլրդ դրամ ծավալով պարտատոմսեր

Հունվարի 17-ին տեղի է ունեցել 2019 թվականի ապրիլի 29-ին մարվող պետական միջնաժամկետ (AMGN36294194) պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդ:
Տեղաբաշխման ենթակա պարտատոմսերի ծավալը 3 մլրդ դրամ է, իսկ պահանջարկը՝ 5 մլրդ 250 մլն դրամ, որից մրցակցային` 4 մլրդ 530 մլն դրամ, իսկ ոչ մրցակցային` 720 մլն դրամ: Պարտատոմսերի տեղաբաշխման ծավալը կազմել է 3 մլրդ դրամ: Տեղաբաշխումից ստացված հասույթը կազմել է 3 005 188 018 դրամ: Տեղաբաշխման միջին կշռված եկամտաբերությունը 9.8902 տոկոս է, տեղաբաշխման սահմանային եկամտաբերությունը` 10.0200 տոկոս:
Աճուրդին մասնակցել են 7 գործակալ:
 

 

Վերջին թարմացում 18.01.2017