Հայաստանի Հանրապետության
Ֆինանսների նախարարություն
Հայտարարություններ
Հայտարարություններ

Տեղաբաշխվել են 500 մլն դրամ ծավալով պարտատոմսեր

Հունվարի 30-ին տեղի է ունեցել 26 շաբաթ մարման ժամկետով պետական (գանձապետական) կարճաժամկետ AMGT26317173 թողարկման պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդ:

Տեղաբաշխման ենթակա պարտատոմսերի ծավալը 500 մլն դրամ է, իսկ պահանջարկը՝ 1 մլրդ 650 մլն դրամ, որից մրցակցային` 1 մլրդ 600 մլն դրամ, իսկ ոչ մրցակցային՝ 50 մլն դրամ: Պարտատոմսերի տեղաբաշխման ծավալը կազմել է 500 մլն դրամ: Տեղաբաշխումից ստացված հասույթը կազմել է 482 910 340 դրամ: Տեղաբաշխման միջին կշռված եկամտաբերությունը 7.0000 տոկոս է, տեղաբաշխման սահմանային եկամտաբերությունը` 7.0000 տոկոս:

Աճուրդին մասնակցել են 4 գործակալ և գանձապետական պահառուն:

Վերջին թարմացում 31.01.2017