Հայաստանի Հանրապետության
Ֆինանսների նախարարություն
Հայտարարություններ
Հայտարարություններ

Տեղաբաշխվել են 4 մլրն դրամ ծավալով պարտատոմսեր

Փետրվարի 9-ին տեղի է ունեցել 10 տարի մարման ժամկետով պետական (գանձապետական) երկարաժամկետ AMGB1029A250 թողարկման պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդ:

Տեղաբաշխման ենթակապարտատոմսերի ծավալը 4 մլրդ դրամ է, իսկ պահանջարկը՝ 13 մլրդ 810 մլն դրամ, որից մրցակցային` 12 մլրդ 290 մլն դրամ, իսկ ոչ մրցակցային՝ 1 մլրդ 520 մլն դրամ: Պարտատոմսերի տեղաբաշխման ծավալը կազմել է 4 մլրդ դրամ: Տեղաբաշխումից ստացված հասույթը կազմել է 3 996 298 580 դրամ: Տեղաբաշխման միջին կշռված եկամտաբերությունը 11.5867 տոկոս է, տեղաբաշխման սահմանային եկամտաբերությունը` 11.6330 տոկոս:

Աճուրդին մասնակցել են 7 գործակալ:

Վերջին թարմացում 09.02.2017