Հայաստանի Հանրապետության
Ֆինանսների նախարարություն
Հայտարարություններ
Հայտարարություններ

Տեղաբաշխվել են 500 մլն դրամ ծավալով պարտատոմսեր

Փետրվարի 13-ին տեղի է ունեցել 39 շաբաթ մարման ժամկետով պետական (գանձապետական) կարճաժամկետ AMGT3913B170 թողարկման պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդ:

Տեղաբաշխման ենթակա պարտատոմսերի ծավալը 500 մլն դրամ է, իսկ պահանջարկը՝ 1 մլրդ 15 մլն դրամ, որից մրցակցային`1 մլրդ 15 մլն դրամ: Պարտատոմսերի տեղաբաշխման ծավալը կազմել է 500 մլն դրամ: Տեղաբաշխումից ստացված հասույթը կազմել է 474 255 392 դրամ: Տեղաբաշխման միջին կշռված եկամտաբերությունը 7.1584 տոկոս է, տեղաբաշխման սահմանային եկամտաբերությունը` 7.1698 տոկոս:

Աճուրդին մասնակցել են 4 գործակալ:

Վերջին թարմացում 14.02.2017