Հայաստանի Հանրապետության
Ֆինանսների նախարարություն
Հայտարարություններ
Հայտարարություններ

Հայտարարություն ՀՀ ֆինանսների նախարարին կից հասարակական խորհրդի կազմում ընդգրկվելու համար հայտեր ներկայացնելու մասին

Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությունը (այսուհետ՝ Նախարարություն), հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի նոյեմբերի 26-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի ապրիլի 18-ի N 16 արձանագրային որոշման մեջ լրացում կատարելու և Հայաստանի Հանրապետության նախարարին կից հասարակական խորհրդի օրինակելի աշխատակարգին հավանություն տալու մասին» N 52 արձանագրային որոշումը, հայտարարում է ՀՀ ֆինանսների նախարարին կից հասարակական խորհրդում (այսուհետ` Խորհուրդ) ընդգրկվելու համար հայտեր ներկայացնելու մասին:
Խորհուրդը կաջակցի նախարարության առջև դրված խնդիրների ու գործառույթների առավել արդյունավետ իրականացմանը՝ ներկայացնելով առաջարկություններ և դիտողություններ նախարարության կողմից վարվող ընդհանուր քաղաքականության վերաբերյալ:
Խորհրդի կազմում կարող են ընդգրկվել՝
• հասարակական կազմակերպություններ,
• զանգվածային լրատվության միջոցներ,
• ազգային փոքրամասնություններ ներկայացնող կազմակերպություններ,
• շահագրգիռ անձինք:
Կազմակերպությունները կամ անձինք կարող են ընդգրկվել խորհրդում, եթե.
• նրանց գործունեության բնույթը համընկնում է նախարարության գործունեության հիմնական ուղղություններին,
• համապատասխան ոլորտում ունեն առնվազն 2 տարվա մասնագիտական փորձառություն,
• իրականացրել կամ մասնակցել են ոլորտին առնչվող ծրագրերի իրականացմանը,
• իրականացրել կամ մասնակցել են փորձագիտական աշխատանքների իրականացմանը,
• ունեն ոլորտին առնչվող հրապարակումներ,
• մասնակցել են նախարարության կողմից ձևավորված աշխատանքային խմբերի կամ հանձնաժողովների աշխատանքներին,
• ոլորտին առնչվող հարցերով համագործակցել են միջազգային կազմակերպությունների հետ,
• նրանց մասնակցությունը խորհրդի աշխատանքներին կարող է նպաստել խորհրդի առջև դրված խնդիրների և նպատակների առավել արդյունավետ իրականացմանը:
Խորհրդի կազմում չեն կարող ընդգրկվել այն անձինք կամ կազմակերպությունները, որոնք տվյալ պահին ֆինանսավորվում են (դրամաշնորհ կամ ծառայությունների մատուցում՝ «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն) նախարարությունից:
Խորհրդի կազմում ընդգրկվելու պահանջներին համապատասխանող անձինք և կազմակերպությունները նախարարության պաշտոնական կայքէջում հրապարակված հայտարարության հիման վրա կարող են դիմում ներկայացնել խորհրդի նախագահին (նախարարին)` խորհրդի կազմում ընդգրկվելու վերաբերյալ:
Դիմումի մեջ պետք է ներկայացվեն վերը նշված պահանջները հիմնավորող տեղեկատվություն և փաստաթղթեր:
Ներկայացված դիմումը՝ կից փաստաթղթերով, կտեղադրվի նախարարության կայքէջում (www.minfin.am):
Դիմում ներկայացնելու վերջնաժամկետը մինչև 2017 թվականի փետրվարի 7-ը:
Դիմումները կարող եք ներկայացնել ՀՀ ֆինանսների նախարարություն (0010, ք. Երևան, Մելիք-Ադամյան 1) կամ ուղարկել նախարարության պաշտոնական էլեկտրոնային հասցեին՝ secretariat@minfin.am:
 
Վերջին թարմացում 17.01.2017