Հայաստանի Հանրապետության
Ֆինանսների նախարարություն
Հայտարարություններ
Հայտարարություններ

Տեղաբաշխվել են 5 մլրդ դրամ ծավալով պարտատոմսեր

Փետրվարի 21-ին տեղի է ունեցել 2019 թվականի ապրիլի 29-ին մարվող պետական միջնաժամկետ (AMGN36294194) պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդ:

Տեղաբաշխման ենթակա պարտատոմսերի ծավալը 5 մլրդ դրամ է, իսկ պահանջարկը՝ 9 մլրդ 628 մլն դրամ, որից մրցակցային` 8 մլրդ 588 մլն դրամ, իսկ ոչ մրցակցային` 1 մլրդ 40 մլն դրամ: Պարտատոմսերի տեղաբաշխման ծավալը կազմել է 5 մլրդ դրամ: Տեղաբաշխումից ստացված հասույթը կազմել է 5 063 486 224 դրամ: Տեղաբաշխման միջին կշռված եկամտաբերությունը 9.8048 տոկոս է, տեղաբաշխման սահմանային եկամտաբերությունը` 9.9200 տոկոս:

Աճուրդին մասնակցել են 7 գործակալ:

Վերջին թարմացում 22.02.2017