Հայաստանի Հանրապետության
Ֆինանսների նախարարություն
Մամուլի Կենտրոն
Մամուլի ԿենտրոնՆորություններ

Վարդան Արամյանը Մոսկվայում հանդիպել է ռուս գործընկերոջը

Մարտի 3-ին ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը Մոսկվայում հանդիպում է ունեցել Ռուսաստանի Դաշնության ֆինանսների նախարար Անտոն Սիլուանովի հետ:

Զրուցակիցները քննարկել են հայ-ռուսական տնտեսական համագործակցության խորացմանն ու ընդլայնմանն ուղղված ծրագրերը:

ՌԴ ֆինանսների նախարարությունը պատրաստակամություն է հայտնել օժանդակել   պետական ֆինանսների  կառավարման տեղեկատվական երկկողմ համակարգի ներդրման նախաձեռնությանը,  ինչպես նաև համագործակցության շրջանակներում կարողությունների զարգացմանը:

Օրակարգի բոլոր հարցերի շուրջ կողմերը եկել են համաձայնության:

Վերջին թարմացում 03.03.2017