Հայաստանի Հանրապետության
Ֆինանսների նախարարություն
Հայտարարություններ
Հայտարարություններ

Տեղաբաշխվել են 1 մլրդ 500 մլն դրամ ծավալով պարտատոմսեր

Մարտի 6-ին տեղի է ունեցել 52 շաբաթ մարման ժամկետով պետական (գանձապետական) կարճաժամկետ AMGT52053189 թողարկման պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդ:

Տեղաբաշխման ենթակա պարտատոմսերի ծավալը 1 մլրդ 500 մլն դրամ է, իսկ պահանջարկը՝ 5 մլրդ 211 մլն դրամ, որից մրցակցային` 5 մլրդ 114 մլն դրամ, իսկ ոչ մրցակցային՝ 97 մլն դրամ: Պարտատոմսերի տեղաբաշխման ծավալը կազմել է 1 մլրդ 500 մլն դրամ: Տեղաբաշխումից ստացված հասույթը կազմել է 1 396 949 346 դրամ: Տեղաբաշխման միջին կշռված եկամտաբերությունը 7.2958 տոկոս է, տեղաբաշխման սահմանային եկամտաբերությունը` 7.3487 տոկոս:

Աճուրդի նմասնակցել են 6 գործակալ:

Վերջին թարմացում 06.03.2017