Հայաստանի Հանրապետության
Ֆինանսների նախարարություն
Մամուլի Կենտրոն
Մամուլի ԿենտրոնՆորություններ

Հանդիպում Նիդերլանդների Թագավորության ֆինանսների և էկոնոմիկայի ազգային ակադեմիայի ներկայացուցիչների հետ

 Մարտի 10-ին ՀՀ ֆինանսների նախարարությունում տեղի ունեցավ հանդիպում Նիդերլանդների Թագավորության ֆինանսների նախարարության ֆինանսների և էկոնոմիկայի ազգային ակադեմիայի ներկայացուցիչների հետ, որտեղ քննարկվեցին պետական ֆինանսների կառավարման զարգացման հեռանկարները Հայաստանում և Եվրամիության ստանդարտներին համապատասխանեցումը:

Հանդիպումը տեղի ունեցավ Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (GIZ) նախաձեռնությամբ:
Նիդերլանդական կողմը ներկայացրեց զեկույց պետական ներքին ֆինանսական վերահսկողության հայեցակարգի մասին: ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Կարեն Թամազյանը նշեց, որ այս առումով Հայաստանը ճիշտ ճանապարհին է.
«Մեր` մինչև այս պահը իրականացված աշխատանքները համահունչ են եվրոպական կոնցեպցիային, և պայմանավորվեցինք համատեղ շարունակել զարգացնել մեր կարողությունները և շարունակել քայլեր ձեռնարկել` ներդնելու պետական ֆինանսների կառավարման արդյունավետության բարձրացման ցուցանիշներն ու տեխնոլոգիաները»:
Նիդերլանդների Թագավորության ֆինանսների նախարարության ֆինանսների և էկոնոմիկայի ազգային ակադեմիայի արտաքին հարաբերությունների դեպարտամենտի համակարգող Յան Վան Թոյնեն ասաց, որ Հայաստանը և Նիդերլանդները գտնվում են ԱՄՀ-Համաշխարհային բանկի միևնույն խմբում, և Նիդերլանդներին վիճակվել է ստանձնել խմբի նախագահությունը. «Վաշինգթոնում աշխատող մեր գործընկերները ներկայացնում են նաև Հայաստանի շահերը: Ուրախ ենք այս համագործակցության համար և մեծ ակնկալիքներ ունենք: Հայեցակարգերի մասով մեզնից շատ բան չկա սովորելու: Խոսքն ավելի շատ այս գործիքները գործնականում կիրառելու մասին է»:
 
Վերջին թարմացում 10.03.2017