Հայաստանի Հանրապետության
Ֆինանսների նախարարություն
Հայտարարություններ
Հայտարարություններ

Տեղաբաշխվել են 21 մլրդ դրամ ծավալով պարտատոմսեր

Մարտի 16-ին տեղի է ունեցել 2036 թվականին հոկտեմբերի 29-ին մարվող պետական երկարաժամկետ (AMGB2029A366) պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդ:

Տեղաբաշխման ենթակա պարտատոմսերի ծավալը 18-21 մլրդ դրամ է, իսկ պահանջարկը՝ 47 մլրդ 759 մլն դրամ, որից մրցակցային` 44 մլրդ 584 մլն 700 հազար դրամ, իսկ ոչ մրցակցային` 3 մլրդ 174 մլն 300 հազար դրամ: Պարտատոմսերի տեղաբաշխման ծավալը կազմել է 21 մլրդ դրամ: Տեղաբաշխումից ստացված հասույթը կազմել է 21 333 791 641 դրամ: Տեղաբաշխման միջին կշռված եկամտաբերությունը 13.4820 տոկոս է, տեղաբաշխման սահմանային եկամտաբերությունը` 13.6400 տոկոս:

Աճուրդին մասնակցել են 7 գործակալ:

Վերջին թարմացում 17.03.2017