Հայաստանի Հանրապետության
Ֆինանսների նախարարություն
Հայտարարություններ
Հայտարարություններ

Տեղաբաշխվել են 500 մլն դրամ ծավալով պարտատոմսեր

 

Մարտի 20-ին տեղի է ունեցել 26 շաբաթ մարման ժամկետով պետական (գանձապետական) կարճաժամկետ AMGT26189176 թողարկման պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդ:

Տեղաբաշխման ենթակա պարտատոմսերի ծավալը 500 մլն դրամ է, իսկ պահանջարկը՝ 3 մլրդ 50մլն դրամ, որից մրցակցային` 3 մլրդ 50 մլն դրամ: Պարտատոմսերի տեղաբաշխման ծավալը կազմել է 500 մլն դրամ: Տեղաբաշխումից ստացված հասույթը կազմել է 484 804 085 դրամ: Տեղաբաշխման միջին կշռված եկամտաբերությունը 6.2000 տոկոս է, տեղաբաշխման սահմանային եկամտաբերությունը` 6.2000 տոկոս:

Աճուրդին մասնակցել են 6 գործակալ:

Վերջին թարմացում 20.03.2017